28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք-ռուսական պայթունավտանգ հարաբերություններում Հայաստանը ակամա հայտնվում է թատերաբեմին

12366481_859578750829920_6846999138052538613_n

«Գիտենք, որ նոյեմբերի 24-ից հետո խիստ լարված են հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Լայնամասշտաբ պատերազմներ կարծում եմ չեն սկսի, սակայն կլինեն լուրջ հետևանքներ»,- այսօր ՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով այս պահին հիմնարար հարցադրումներ անելն անհնար է համարում, քանի որ  դեռ պարզ չէ, թե  Ռուսաստանը ինչ մեթոդների կդիմի և ինչպիսի պատասխան կտա Անկարային:

«Հավանաբար  Ռուսաստանը կօգտագործի քրդական հարցը: Ռուսաստանը Օջալանի հետ ջերմ  հարաբերություններ ուներ և աջակցում էր նրան: Կարծում եմ Քրդական պետությանը զինելու և Թուրքիայի դեմ տրամադրելու հարցը առաջ կքաշվի  Ռուսաստանի կողմից»: Դիվանագետը  փաստում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը բացասաբար կազդի նաև Հայաստանի մի վրա:

«Իրավիճակը պայթունավտանգ է: Իմ պատկերացմամբ` Ռուսաստանը կփորձի տնտեսապես և քաղաքականապես ոչնչացնել Թուրքիային: Թուրքիան չգնահատեց Ռուսաստանի հետ բարի դրացիական հարաբերությունները: Նա դրեց Ռուսաստանին այն վիճակի մեջ, որ վերջինս պարզապես չէր կարող չպատասխանել»,-նկատեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը:

Այս համատեքստում Հայաստանը ակամա հայտնվում է գործողությունների թատերաբեմին.

«Մեր ռազմավարական գործընկերոջ դեմ ակնհայտ Թուրքիայի կողմից հարձակում է գալիս: Եթե Թուրքիան ուզենար այդ հարձակումը մեղմել, դա կաներ հենց առաջին օրերին: Սակայն նա դա չարեց ու հնարավոր է սուր զարգացումներ լինեն, ընդ որում, ռազմական կոնֆլիկտներ, լայնամասշտաբ պատերազմի մասին առայժմ  չարժե խոսել»,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ