29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր մեղքը իմ վրա մի բարդեք. Հովիկ Աբրահամյանը` Ռուբեն Հակոբյանին

image_1632

Այսօր խորհրդարանում  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` ամփոփիչ ելույթների համար պատգամավորներին ձայնի իրավունք տրամադրելու հայտարարությանը Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա հաշվետվության քննարկմանը պատգամավորներից ոչ ոք չարձագանքեց: ԱԺ նախագահի այս հայտարարությունից հետո, սակայն, “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, բայց չստացավ:

“Ինչի՞ հետ կապված վարման կարգ, հնարավոր չի վերականգնել, պարոն Հակոբյան, պետք է առանձին- առանձին դիմել ամփոփոիչ ելույթների համար”,-նկատեց Հովիկ Աբրահամյանն ու հավելեց, որ հարեւան պատգամավորի հետ զրուցելու փոխարեն, հարկավոր է լսել:

Ռուբեն Հակոբյանն արձագանքեց, թե ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն,  ընդհանրական չեն դիում ու նշեց, թե գուցե ուշադիր չի եղել, բայց կարեւոր հայտարարություն ունի անելու:

“Ես մեծ ցանկություն ունեմ Ձեզ ընդառաջելու, բայց հնարավորություն չունեմ, Կանոնակարգ օրենքը ինձ թույլ չի տալիս: Հիմա Ձեր, կոպիտ ասած մեղքը իմ վրա մի բարդեք”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ