24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս է «Լուսավոր Հայաստանը» գումար հայթայթել /վիդեո/

«Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարից հետո կուսակցության խորհրդի նախագահ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացահայտել է, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» կարողացել գումար հայթայթել:

«Համագումար կազմակերպելու համար նախաձեռնող խումբը կազմակերպել է դրամահայթայթման երկու միջոցառում: Ապագայում էլ շարունակելու ենք բաց, թափանցիկ դրամահայթայթման միջոցառումներ անել: Երկու դրամահայթայթման միջոցառումներին հրավիրվել են 100-ական մարդ և այդ մարդիկ նվազագույնը 10 հազար դրամից մինչև 100 հազար դրամ ներդրումներ են ունեցել»,- ասաց Մարուքյանը: Պատասխանելով լրագրողների ճշտող հարցին, թե ովքեր են խոշոր նվիրատուները՝ նա ասաց, որ այդ մարդիկ բոլորիս անհայտ մարդիկ են:

«Եթե խոսքը գնում է օլիգարխների կամ իշխանություններից որևէ մեկի մասին, ապա նման անուն գոյություն չունի»,- վստահեցրեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ