24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծ քանակի քվեաթերթիկներ են անհետացել. Ժողովուրդ

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել է 2 մլն 640 հազար քվեաթերթիկ։ Քվեարկության պաշտոնական արդյունքներով ըստ ընտրացուցակներում առկա ստորագրությունների՝ հանրաքվեի ժամանակ քվեարկել է 1 մլն 303 հազար 466 ընտրող։ Այսինքն՝ 1 մլն 336 հազար 534 քվեաթերթիկ պետք Է մնար չօգտագործված և քվեարկության ավարտվելուց հետո մարվեր՝ ոչնչացվեր։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նույն ԿԸՀ-ից ստացված տվյալներից պարզեց՝ մարվել Է 1 մլն 330 հազար 954 քվեաթերթիկ։ Ստացվում Է, որ 5 հազար 580 քվեաթերթիկ դեկտեմբերի 6-ին «անհետացել» Է։ Չի բացառվում, որ դրանք հենց այն քվեաթերթիկներն են, որոնց միջոցով ՀՀ իշխանությունները քվեարկության ժամանակ «կարուսել» կոչված ընտրակեղծարարությունն են իրականացրել։ Իհարկե, ԿԸՀ-ն այս փաստը թաքցնելու համար կփորձի ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնել, բայց պաշտոնական թվերն ավելի խոսուն են, քան ցանկացած բացատրությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ