25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկին բանտում ցանկացել են թունավորել, ու նա ընտրել է հացադուլը

«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը նամակ-հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ  9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը արդեն  արդեն 24–րդ օր:

«Գտնվելով բանտում` Հայկը իր զորակցությունը հայտնեց պայքարող ուժերին: Ճնշման ենթարկվեցին նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները: Եղել են սպառնալիքներ` արդյոք չենք մտածոմ,  թե ինչ կարող է լինել բանտում գտնվող Հայկի հետ: Նաև սպառնալիքներ են եղել` նույն հոդվածներով դատապարտել նաև Հայկի հարազատներին: Հայկ Կյուրեղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է»,-Արմենակ Կյուրեղյանի խոսքը փոխանցեց Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը նշեց, որ Հայկին բանտում ցանկացել են թունավորել, ու նա ընտրել է հացադուլը իբրև պաշտպանություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ