18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացվեց Կարապի լճի սահադաշտը

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար  Կարապի լիճը կրկին սահադաշտի է վերածվել: Սահադաշտի արդեն 11-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն  ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները, ովքեր ցուցադրական ելույթներով ներկայացրել են գեղասահքի իրենց վարպետությունը:

Երևանցիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար սպասված միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Սահադաշտը, անշուշտ, նպաստում է գեղասահքի, հոկեյի մասսայականացմանը, ինչպես նաև յուրօրինակ հմայք է հաղորդում ձմեռային Երևանին: Բացի այդ, այն դարձել է մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի բաղկացուցիչը»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 23:00-ը, բացառությամբ ժամը 16:30-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները:

Տեղեկացնենք նաև, որ սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ