20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավստրիա-Հայաստան խորհդարանական բարեկամության խմբի հիմնադիր ժողովը Ավստրիայի խորհրդարանում

Դեկտեմբերի 9-ին Ավստրիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ Ավստրիա-Հայաստան խորհդարանական բարեկամության խմբի առաջին՝ հիմնադիր ժողովը, որին հրավիրված էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:

Նիստը բացեց խորհրդարանական խմբի ղեկավար, Ազգային Ժողովի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի պատգամավոր, կանաչների միության անդամ Յուդիթ Շվենտները, որը հայտարարեց Հայաստանի հետ պատմության մեջ առաջին անգամ հիմնադրվող խորհրդարանական խմբի աշխատանքները սկսելու մասին և խոսքը փոխանցեց դեսպան Կիրակոսյանին:

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնահարցերը, մանրամասն կանգ առնելով հայ-թուրքակական հարաբերությունների, արցախյան հիմնահարցի, ինչպես նաև հարևանների հետ ՀՀ հարաբերությունների վրա: Առանձին անդրադարձ կատարվեց վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ սահամանդրական բարեփոխումներին:

Երկուստեք շեշտվեց խորհրդարանական խմբերի միջև փոխայցելությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումները նոր դաշտ են մատուցում խորհրդարանական դիվանագիտության համար:

Իրենց հերթին պատգամավորները բարձր գնահատեցին Ավստրիայի մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած ներդրումը, ընգծելով որ ավստրիահայությունը, ի տարբերություն երկրում բնակվող այլ փոքրամասնությունների, շատ կազմակերպված է: Ավստրիացի խորհրդարանականների մոտ առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց հայկական եկեղեցական ծեսերը, որոնց ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով առաջարկություն հնչեց այցելելու Վիեննայում գտնվող հայ եկեղեցիները՝ մասնակցելու այդտեղ մատուցվող պատարագներին:

Ավարտին դեսպան Կիրակոսյանը նորաստեղծ բարեկամական խմբին նվիրաբերեց Հայաստանի մասին պատմող գրականություն և այլ հուշանվերներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ