20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թեկնածուի կայքի վրա հարձակումը կարող է լավ գովազդ լինել. Սամվել Մարտիրոսյան

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կայքը, չնայած հաքերային հարձակմանը, չի դադարել գործել: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ‘’Ժառանգության’’ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը.  ‘’Կայքը գործում է, չհաջողված հարձակում է եղել’’ :

Դեռեւս հստակ չէ, հաքերային հարձակմումը որտեղից է եղել, բայց ինչպես փոխանցեց Հովսեփ Խուրշուդյանը, մասնագետները հակված են կարծելու, որ խոսքը ադրբեջանական հարձակման մասին է:

Նշենք, որ Henaran.am-ը եւս այս գիշերվանից պարբերաբար ենթարկվել է  DDoS հարձակման, ինչը շարունակվում է մինչ այս պահը: Մեր մասնագետները արդյունավետ պայքարում են դրանց դեմ` արգելափակելով վտանգավոր IP-ների հասանելիությունը կայքին: 

Նկատնեք նաեւ, որ այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ տեղեկատվական անվտանգության մասնագետները և ոստիկանության կիբերհանցագործություններով զբաղվող բաժինը օպերատիվ տվյալներ են ստացել, թե քարոզարշավի շրջանում սպասվում է կիբերհանցագործությունների կիրառմամբ քարոզչական տեխնոլոգիաների օգտագործման աննախադեպ աճ, ինչը կանխելու նպատակով արդեն իսկ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվում:

Henaran.am-ն այս կապակցությամբ զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:  Սամվել Մարտիրոսյանը  նշեց, որ հայկական ցանցերի վրա հարձակման մասին տեղյակ չէ, բայց եւ չբացառեց հաքերային հարձակման ալիքի հնարավորությունը, որը կարող է իրականացվել ադրբեջանական հաքերների կողմից` ներքին լարվածություն ստեղծելու նպատակով:

‘’Հաքերային հարձակման վտանգ միշտ էլ կա’’,-նկատեց փորձագետը` միեւնույն ժամանակ նշելով, որ նախընտրական փուլում այս կամ այն թեկնածուի կայքի վրա հաքերային հարձակումը կարող է հակառակ ազդեցությունը ունենալ` նպաստելով նրա գովազդին:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս կամ այն թեկնածուի կայքի վրա հարձակումն, ըստ էության կոմունիկացիոն առումով, էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ այդ կայքերը հիմնական քարոզչական  հարթակ չեն հանդիսանում: Թեկնածուներն ավելի շատ ”Ֆեյսբուք” սոցիալական ցանցում են իրենց գովազդում:

Ի դեպ, մասնագետը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը տեղեկատվական անվտանգության տեսանկյունից բավականին խոցելի է եւ զարմանալի չէ, որ այն հաքերային հարձակման է ենթարկվել:

Իսկ  ինչ վերաբերում է նախընտական շրջանում հաքերային հարձակումների աճին, ընդհանրապես, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ մայիսյան խորհրդարանական ընտրությունների  շրջանում դա նկատելի էր, ընդ որում, մասնագետը հակված է կարծել, որ այս դեպքում խոսքը ներսի հաքերների հարձակման մասին է:

Նախորդ նախագահական ընտրությունների շրջանում հաքերային  հարձակումների դեպքեր Սամվել Մարտիրոսյանը չի հիշում: Ինչպես նշում է մասնագետը, ցանցային մեդիան ավելի մեծ զարգացում ապրեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ