19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը հարձակման է ենթարկվել

Այսօր կայացավ ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի շնորհանդեսը /www.raffi4president.am/: Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկաներին հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում ուշադրություն է դարձվել նաև համացանցին: Կայքից բացի վիրտուալ շփումը թեկնածուի հետ հնարավոր է Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, որտեղ Հովհաննիսյանի պաշտոնական էջն արդեն 3 օր է, որ գործում է, սակայն 300 հազարից ավելի այցելու ունի:

Եվ կայքը, և Ֆեյսբուքը, Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, ծառայելու են հասարակության հետ շփման, հարցուպատասխանի համար: 

Խոսնակը չնայած վստահեցրեց, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում այն անխափան կգործի, սակայն միաժամանակ հայտնեց, որ կայքն արդեն ենթարկվել է DDos հարձակման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ