25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են հեռացել «Կենտրոն» TV-ից

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, Facebook-ի իր անձնական էջում գրում է.

«Վե՛րջ, ես այս թեման փակում եմ , էլ չանհանգստացնեք :))
բազմաթիվ են հեռախոսազանգերը, նամակները , որոնցում առկա «ինչու՞» -ին հեշտ չի պատասխանել 2 բառով , դրա համար էսպես կգրեմ:

Մի օր մեր ընկերներից մեկը հարցրեց, « լսիր, դու ինչո՞ւ դուրս չես գալիս Կենտրոնից» , ամուսինս ասաց, «ինքը էդպիսին ա , մահու չափ վախենում ա փոփոխություններից. պատրաստ ա ապրի, աշխատի ամենծանր պայմաններում , բայց հանկարծ փոփոխություն չլինի , իսկ բոլորս միշտ օգտվում ենք էդ առիթից » :))))))
բայց երբ փոփոխություններն անհրաժեշտ են , կյանքն ինքն է ստիպում քեզ գնալ փոփոխությունների՝ անկախ քո կամքից;

Այո՛, մենք «լքեցինք» Կենտրոն թիվին , որը արդեն այն աստիճան հարազատ էր մեզ դարձել՝ իր յուրօրինակ ջերմությամբ, գրիմյորկայում մեկ գավաթ սուրճով օրվա սկիզբը դնելով , մեր սենյակում բուռն քննարկումներով շարունակելով և պահակակետում կատակելով՝ ավարտելով , որ , չնայած այս ընթացքում մեր ունեցած բազմաթիվ գայթակղիչ առաջարկությունների, երբեք չէինք պատկերացրել, որ մեր առավոտները կսկսենք առանց մեր անձնակազմի միջև եղած փոխադարձ սիրո, կատակների, զրնգուն ծիծաղի , վեճերի, որ ավարտվում էին գրկախառնություններով ու « սիրեմ ձեզ» արտահայտությամբ:

Երբ մեզ, տարիներ առաջ , մի տեսակ չհավատալով ( մտածում էին աստղային հիվանդությամբ, մեծամիտ դեմքեր ենք՝ մեծ ախորժակով հահահա) հրավիրեցին Կենտրոն , սիրեցին մեզ առաջին հայացքից, հեշտ չէր . ունեինք 3-4 տեսախցիկ, բայց մեկ օպերատոր, որ մի տեսախցիկից մյուսն էր վազում ՝ կադր տալու համար… 2 ժամ ուղիղ եթեր և 1 Ծովինար … ընթացքում հավաքեցինք մեր թիմը , ծրագիրը , որքանով կարող էինք , դարձրեցինք ընդունելի, չկոտրվեցինք , զիջումների չգնացինք, հարգելով մեր հեռուստադիտողներին ՝ արծարծեցինք օգտակար թեմաներ՝ ընդունելի հայերեն գրական խոսքով  փոխեցինք 4 ռեժիսոր, 3 տնօրեն , որոնցից վերջինը , չեմ վախենա ասել, բացառիկ էր իր մարդկային հատկանիշներով, ինչի համար էլ մեզ ավելի դժվար էր մտածել ավելի հարմար պայմաններով ՝ ավելի ցանկալի հեռուստաալիք տեղափոխվելու մասին (էդպիսի մարդկանց չի կարելի դավաճանել , պետք է սատարել) …

միշտ կատակով ասում էինք , «որ օրը դու էլ տնօրեն չլինես, մենք էլ հանգիստ կգնանք»… ցավոք այդ օրը չուշացավ , բայց մենք մնացինք հենց նրա խնդրանքով , ասաց,«մնացե՛ք, գուցե ավելի լավ կլինի , գուցե ձեր այն երազանքները, որ ես չկարողացա իրականացնել, նոր տնօրենը կատարի , դարձնի ձեր երազած ալիքը» :)) էհ, Գոռ ջան , ականջդ կանչի …

4-րդի հետ չստացվեց  մեզ հետ անհամատեղելի ի՞նչ խոսք, հեշտ չի հիշել բոլոր այն զարմացած, տխուր հայացքները, նույնիսկ արցուքները , որոնցով մեզ ճանապարհում էին , բայց հույսով, որ մի բան կկատարվի ու կվերադառնանք ( մենք ՝ մեր խենթությամբ իրենց ուրախությունն էինք, իրենք էլ՝ մեր ) , բայց այլևս չենք վերադառնա , հաստատ !!

Մեզ համար մեծ հաճույք էր ձեզ հետ սկսել մեր օրը … բոլորիդ սիրում , գրկում և համբուրում ենք …
բայց, ասեմ, Նյու Յորք գնալուց առաջ հայտարարեցի.- այսպես այլևս անհնարին է . հետ եմ գալու ու փոխելու եմ ամեն ինչ իմ կյանքում և սկսելու եմ աշխատանքից :))) ես չհասցրեցի, ինքնըստինքյան ստացվեց :))
«ինչու»-ի պատասխանը, վստահ եմ, ինքներդ կստանաք՝ հետևելով եթերին լավ է, թե վատ, մեր գործը չի ՝ հեռուստադիտողն է որոշում:

Իսկ մենք , հուսով եմ, թույլ չենք տա, որ մեզ երկար կարոտեք և կհանդիպենք ավելի կազմակերպված ու կատարելագործված, ավելի՝ մեզ հարիր եթերում: Մինչ այդ՝ հանդիպման վայրը մեր ամենասիրելի , հայկական իրականության հետ կապ չունեցող, հրաշքների աշխարհ ՝ Ռադիո Վան ընդմիշտ ձեր՝

Ժակ և Լիպո ( հահա) Լուլու :))»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ