28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ

914566c1-3c5b-4f3e-af00-072d60af4712

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ:

ԱԺ փոխնախագահը Մաուրիսիո Մակրիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:  Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել Բուենոս Այրեսի հայկական համայնքի պահպանության, ինչպես նաեւ հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում քաղաքապետ եղած ժամանակահատվածում Մաուրիսիո Մակրիի անձնական ներդրման համար:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Մաուրիսիո Մակրիի աջակցությունը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների կազմակերպման գործում:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները հետայսու եւս կշարունակեն զարգանալ:

Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպում է ունեցել նաեւ Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետիի եւ Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկոռայի հետ:  Նրանք ընդգծել են արգենտինահայ համայնքի բացառիկ դերն Արգենտինայի կյանքում՝ համոզմունք հայտնելով, որ հայկական համայնքն է միավորում օվկիանոսով բաժանված, բայց բարեկամ երկու պետություններին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ