25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուսառատում պայթյուն է որոտացել. կա մեկ տուժած

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման. կա տուժած: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ Շիրվանզադե փողոցի Տ. Ս.-ին (ծնվ. 1965 թ.) պատկանող թիվ 35 տանը տանը կից շինությունում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով սառնարանային տնտեսություն (24 քմ) և ավտոտնակը (32 քմ) ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները և տան դիմացի ծածկը մասնակի (մոտ 24 քմ) վնասվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`  Տ. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ