29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը պատրաստվում է ֆորս -մաժորի. Ժամանակ

image_14899

Թերթը նկատում է, որ Հայաստանի նախագահի քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, բավական հետաքրքրական գործընթացներ են տեղի ունենում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության շրջանականերում: 

Օրինակ` կուսակցության կանանց խորհուրդը վերակազմակերպվում է, ձեւավորվում են նոր կառույցներ այդ խորհրդում, մասնավորապես հետաքրքրական է գաղափարական աշխատանքի հետ կապված ինչ-որ բաժնի կամ հանձնախմբի ստեղծումը:

Թե ինչի համար է վերակազմակերպվում “Բարգավաճ Հայաստանը”, այդքան էլ պարզ չէ: Առաջիկա քաղաքական իրադարձությունը միայն քաղաքապետի ընտրությունն է լինելու, բայց այստեղ ՀՀԿ-ն հազիվ թե զիջի պաշտոնը, եթե այսօր քաղաքային բյուջեն տասնյակ, հարյուրավոր միլիոններով դրված է Տարոն Մարգարյանի քարոզարշավի, այսպես ասած` ոչ պաշտոնական ընթացքի վրա: ՀՀԿ-ն հազիվ թե այդքան փողեր ծախսեր հետո քաղաքապետի պաշտոնը ԲՀԿ-ին զիջելու համար:

ԲՀԿ-ն կամ 2018-ին է պատրաստվում, կամ պատրաստվում է որոշակի ֆորս -մաժորի: Այստեղ էլ, իհարկե, հարց է առաջանում, թե ով է առաջացնելու ֆորս-մաժորը: ԲՀԿ-ն ինքը, թե մեկ այլ ուժ, որից ԲՀԿ-ն պարզապես պատրաստվում է օգտվել: Հնարավոր է նաեւ, որ ԲՀԿ-ն փորձում է օգտվել Սերժ Սարգսյանի նախընտրական զբաղվածությունից եւ վերականգնել այն հարվածի կորուստները, որ ստացավ նախընտրական իրավիճակում”,-գրում է թերթը եւ հավելում.

“Այս ամենն, իհարկե, ներկայիս քաղաքական օրակարգի հրատապ հարցերը չեն, սակայն չի բացառվում, որ մի օր դառնան հրատապ: Եւ նաեւ չի բացառվում, որ այս ամենն իրականում հրատապ դարձնի հենց իշխանությունը”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ