25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սաակաշվիլին քննադատվել է իր հայամետության համար.խոստովանություն ԵԽԽՎ ամբիոնից

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` նախօրեին նստաշրջանում կայացած ելույթը քարոզչական բնույթ էր կրում, հաղորդում է “РИА Новости”-ն:

Սա Սաակաշվիլիի 4-րդ ելույթն էր ԵԽԽՎ-ում: Մեկ ժամ շարունակ նա պատասխանել է խորհրդարանականների հարցերին, այդ թվում եւ ռուսների: Վրաստանի նախագահի ելույթը  նվիրված էր Վրաստանի գրանցած հաջողություններին, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի թեմաներին, ինչպես նաեւ Վրաստանի մտերմությանը` Հյուսիսատլանտյան դաշինքին:  Վրաստանի նախագահն այդպես էլ չի պատասխանել Վրաստանոււմ մարդու իրավունքների խախտման մասին հարցին: 

Փոխարենը Սաակաշվիլին, պատասխանելով հայ լրագրողի հարցին, շոշափել է նաեւ հայ-վրացական հարաբերությունների թեման` ընդգծելով, որ Վրաստանը միշտ էլ պահպանել է ջերմ հարաբերությունները  Հայաստանի հետ: Նա խոստովանել է նույնիսկ, որ բազմիցս քննադատվել է հայ մշակույթի, լեզվի եւ հայ ազգի նկատմամբ իր համակրանքի համար:

Պուշկովը նկատել է նաեւ, թե Սաակաշվիլիի ելույթը “լավ անգլերենով էր, միջին ֆրանսերենով եւ գերազանց ռուսերենով”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ