20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երկրպագուները շնորհավորում են Հենրիխի ծննդյան տարեդարձը /վիդեո/

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնում է 24 տարեկան: Դեռ կեսգիշերին Մխիթարյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում բազմաթիվ շնորհավորանքներ էին տեղադրվել: Ֆուտբոլիստն իր տարեդարձը նշում է Դոնեցկում:

Մեր հավաքականի կիսապաշտպանը բավական լավ է հանդես գալիս և Ուկրաինայի առաջնությունում, և հավաքականի հետ խաղերում, և Չեմպիոնների լիգայում: Նրա մասին արդեն ողջ Եվրոպան է խոսում: Եվրոպական տարբեր գրանտ-ակումբներ ցանկանում են նրան իրենց կազմում տեսնել, այդ թվում ”Յուվենթուսը”, ”Բավարիան”, ”Արսենալը”: 

Նա ոչ միայն հայ ամենահայտնի ֆուտբոլիստներից է, այլեւ ամենացանկալի տղամարդկանցից մեկն է: Հենրիխը հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է: Այնպես որ ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրվածությունն ու սերը նրան դեռ մանկուց է փոխանցվել:

Նշենք, որ ՀՖՖ-ը ևս շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին և նրա համար տեսանյութ պատրաստել: Մեր տեղեկություններով, Հենրիխն այս պահին Հայաստանում չէ` Ուկրաինայում է:

Henaran.am-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին` մեր հայրենակցին մաղթելով նորանոր հաջողություններ և մեծ ձեռքբերումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ