16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկնարկում է ‘Popok’ գովազդի միջազգային փառատոնը

Այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ է անցկացվելու Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնած ‘Popok’ զովազդի միջազգային փառատոնը: 15 պետությունների հեղինակավոր ընկերություններ հոկտեմբերի 25-ից 27-ը մրցելու են 6 հիմնական անվանակարգերում, որոնց այս տարի ավելացվել է նաև ‘Գիրք’ անվանակարգը՝ 2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ. կազմակերպիչները հատկանշում են, որ մինչ օրս ոչ մի գովազդային փառատոնում նման անվանակարգ հայտարարված չի եղել:

‘Փառատոնի շրջանակում, նաև արտասահմանյան դիզայներների ներգրավմամբ, քննարկվելու են Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի մշակմանն ուղղված հարցեր, ինչը հրաշալի առիթ է քննարկելու Երևանի բրենդավորման հարցը: Քննարկումները կօգնեն նաև Երևանի գովազդային հայեցակարգը լրամշակվելուն’,- նշել է Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

‘Փառատոնը հարթակ կլինի՝ լսելու հեղինակավոր դիզայներների կարծիքներ, թե նրանց աչքերով ի՞նչ խնդիրներ կան քաղաքում և դրանց լուծումներն ինչպիսի՞ն են: Հետևաբար հրավիրում ենք մեր դիզայներներին ևս ակտիվորեն մասնակցել փառատոնի քննարկումներին, կլոր սեղաններին՝ հետաքրքիր մտահղացումներից ընդհանուր եզրակացություն ստանալու համար’,- հավելել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

‘Popok’ զովազդի միջազգային փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունը՝ աջակցել կայացող նման միջոցառմանը և ներկայացրել է, որ փառատոնը նախորդ 2 տարիներին դարձել է նաև միջազգային համբավ ունեցող ընկերությունների հանդիպման վայր:

‘Popok’-ի կազմակերպիչները փառատոնից ակնկալում են միջազգային և հայաստանյան գովազդային ընկերությունների միջև հարաբերությունների զարգացում և ամրապնդում, ինչպես նաև հայաստանյան գովազդային շուկայում մասնագիտական  որակի աճ:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Երևանի քաղաքապետաարնում, հոկտեմբերի 25-ին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ