18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական ոչինչ չունեցողը չպիտի համակարգի ՀԱԿ-ը /վիդեո/

Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց, որ իր ղեկավարած եւ ՀԱԿ-ում ընդգրկված մյուս կուսակցությունների հիմնական հակասությունն այն էր, որ  պիտի ընդունեին  ՀԱԿ-ի ընտրությունների չմասնակցելն ու ոչ մի թեկնածուի չսատարելու մասին որոշումը:

 “Ես կարծում եմ, որ այս փուլում էլ հնարավորություն կա իրավիճակը փրկելու՝ Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելով”,-հայտարարեց Մակեյանը:

Նրա խոսքով, ՀԱԿ երիտասարդական ողջ կորիզը եղել է “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցությունից, եւ հիմա իրեն են  փորձում են մեղադրել, թե Մակեյանը այդ պայքարող տղաներին անդաստիարակ է անվանել: “Մեր երիտասարդները հետ են քաշվել պայքարից 2011-ի հոկտեմբերին՝ շուրջօրյա հանրահավաքից հետո, երբ Զուրաբյանը համաձայնեց երկխոսության գնալ իշխանությունների հետ”,-ասաց նա:

Արդյո՞ք Զուրաբյանն է խանգարում ՀԱԿ-ին` Մակեյանը կոնկրետ չնշեց, բայց ասաց, որ ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել, որ նիստերը վարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը: “Հիմա ինչ-որ մեկը, գալիս է կաբինետային` նստում, քաղաքական ոչինչ չունեցող մեկը ու փորձում է կոորդինացնել ՀԱԿ-ը` տրամաբանությունից դուրս է: Այս առումով ես համաձայն եմ Սոս Գիմիշյանի հետ”,-ասաց Մակեյանը: Հիշեցնենք, որ Սոս Գիմիշյանը պահանջել է ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանի հեռացումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ