24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք ոչ թե իշխելու համար ենք, այլ` ծառայելու. Րաֆֆին սկսեց զբոսանքը /ֆոտո, վիդեո/

Արամ Խաչատրյանի արձանի մոտ քիչ առաջ մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը: Նա նախ ելույթ ունեցավ հավաքվածների առջեւ, հայտարարեց, որ այս ընտրությունները լինելու են այսօրվա եւ վաղվա, սեւի եւ սպիտակի, նախագահի բարձր հովանու եւ Սահմանադրության միջեւ ընտրություններ:

“Մեր պայքարն է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության քվեարկությամբ ընտրական հեղափոխությամբ ջարդել իշխանական, մաքսային, հարկային ուղղահայացը, որը 20 տարի իշխում է Հայաստանում: Մենք իշխելու համար չենք, մենք ծառայելու համար ենք”,-շեշտեց նա` հավելելով, որ այդ ամենը պետք է ցույց տալ սեփական օրինակով:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի ապագայի իր տեսլականը, խոսեց ներքին ու արտաքին մարտահրավերներից, հայտարարեց, որ 4-րդ նախագահության շրջանում պետք է անցում կատարել խորհրդարանական համակարգի, ստեղծել 180 հազար նոր աշխատատեղ, կենսաթոշակների ավելացում, 50 տոկոսովառողջապահության, գիտության ու սպառազինության ֆիանսավորման ավելացում, ՓՄՁ-ին` ոչ թե ողորմություն, այլ հավասար դաշտ, հարկերի նվազում, մաքուր բնություն…Արցախի անկախությաբ ճանաչում, կամ առանց նախապայմանների հարաբերություններ հարեւան պետությունների հետ, կամ Ծիծեռնակաբերդում կիջնեն մեր նախապայմանները:

Ջավախքը, ըստ նրա, պետք է դառնա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապող, այլ ոչ թե` անջատող օղակ: Իսկ Ռուսաստանը` անցյալ ռազմավարական գործընկերոջից կդառնա ավելի ռազմավարական` ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական գործընկերությամբ: 

Նխագահի թեկնածուն հայտարարեց, որ ամենահեշտը  տանը նստելը եւ ոչինչ չանելն է, բայց իր համար սա հավատքի ճամփա է: Նա կրկնեց գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին ուղղված իր կոչը` ապակուսակցականացնել պետական հաստատությունները, որեւէ կուսակցանշան չտեղադրել պետական հաստատությունների վրա, չօգտագործել վարչական ռեսուրսներ, հակառակ դեպքում, ըստ նրա, ընտրությունները Հայաստանում վերջացած են:

“Մենք ներկա ենք, մեզ ոչ ոք բացակա չպետք է դնի ոչ Բաքվում, ոչ Անկարայում եւ ոչ էլ Հայաստանի ոչ մի գյուղում, հայ քաղաքացուն ոչ ոք բացակա չի դնելու”,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքվածները նրա ելույթն ընդունեցին ծաձերով եւ ”Րաֆֆի նախագահ” բացականչություններով:

Արամ Խաչատրյանի արձանի մոտից “Ժառանգության” քարոզչական խմբերը կուղեւորվեն Հայաստանի տարբեր մարզեր: Այս անգամ նրանք գնալու են ոչ թե ավտոբուսով, այլ մեքենաներով, որոնց վրա գրված է “Րաֆֆի Հովհաննիսյան. հնարավոր է” կարգախոսը:

Մեքենաները շարժեցվին մարզեր, իսկ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր մի խումբ կողմնակիցների հետ քայլում է Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ: “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի փոխանցմամբ` մայրաքաղաքով նրա զբոսանքին կհաջորդեն նախընտրական հանդիպումները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ