29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Հաղթեց «այո»-ն, որովհետև մենք ուզում ենք ուժեղ ընդդիմություն ունենալ»

26

Ներկայացնում ենք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին:

Նորանկախ Հայաստանի պատմությունը ընտրությունից ընտրություն արձանագրում է ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման նոր՝ ավելի լավ որակ: Քարոզարշավի ընթացքում նոր որակներով հանդես եկան ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր գործիչները:

Ականատես եղանք նաև նոր այնպիսի ծահրահեղությունների, ինչպես օրինակ խրտվիլակներ պատրաստելն ու այրելը, սպիտակ վարդեր նվիրելը, առանց սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարդալու՝ անտեղյակ քաղաքական բանավեճերին մասնակցելը, և կուրծք ծեծելով՝ մերկապարանոց հայտարարություններ կամ դերասանություն անելը:

Ինչպես ժամանակին ասել են մեր մեծերը՝ այո′, դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ կեղծավորներ: Ու որպեսզի այդ թամաշավոր ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած՝ միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այդպես է ասում, ժողովուրդ այսպես է կամենում…

Եվ այս կեղծ ժողովրդասերները, չկարողանալով ի մի գալ, այսօր ամենից բարձր են գոռում  Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ միևնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:

Մի′ պառակտեք մեր ազգը, մի′ բաժանեք մասերի: Այսօր մենք պետք է մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ համագործակցությամբ պիտի կարողանանք պահել մեր ժողովուրդն ու հայրենիքը, ապահովել մեր անվտանգ, բարեկեցիկ և հուսալի ապագան:

Դեկտեմբերի 6-ին բոլորս ականատես եղանք, թե ինչպես գաղափարի շուրջ համախմբվելը հաղթեց անձնական ամբիցիաներին, համախմբվածությունը հաղթեց պառակտվածությանը, արդարությունը հաղթեց փառասիրությանը:

Հաղթեց «Այո»-ն, քանի որ արդարացի էր մեր պահանջը:

Հաղթեց «Այո»-ն, քանի որ մենք կողմ ենք հայանպաստ քաղաքականությանը:

Հաղթեց «Այո»-ն, որովհետև մենք ուզում ենք ուժեղ ընդդիմություն ունենալ:

Հաղթեց «Այո»-ն, որովհետև ժողովուրդն ընտրեց Հայաստանի զարգացման ճիշտ ճանապարհը:

Ինչպես նշեց ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը. «Մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ և ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ»:

Այո′, մենք այսօր իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս:Հաջողություն եմ մաղթում բոլորիս հզոր պետություն կերտելու ճանապարհին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ