25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժողովուրդ ջան, էս կոչերին որ լսեք, ավելի մեծ տուգանքների տակ կընկնեք»

2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ գործող իշխանությունները, չնայած օգտագործեցին ողջ զինանոցը` ընտրությունները կեղծելու համար, 400 հազարից ավելի քաղաքացիներ դեմ քվեարկեցին:

«Բյուջեն չի լուծելու հասարակության առջև ծառացած ոչ մի խնդիր: Ավելին՝ այն ապացուցում է, որ 2016-ը լինելու է ճգնաժամային տարի, քաղաքացին ոչ միայն քաղցած է լինելու, այլ ավելի քաղցած է լինելու, ավելի է լինելու արտագաղթը և բնական պայման է առաջ գալիս, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ»,- ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին իրենց «ոչ»-ին տեր կանգնել փողոցում, քաղաքացիական ընդվզման միջոցով՝ սկսելով չվճարել արագաչափերի տուգանքները: ԱԺ «հանրապետական» փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց.

«Իրական խուճապի մեջ են նրանք, ովքեր անընդհատ կոչեր են անում չհիասթափվելու: Ժողովուրդ ջան, էս կոչերին որ լսեք, հաստատ ավելի մեծ տուգանքների տակ կընկնեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ