16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Առանց Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի

ԱԺ նախագահը մշտապես կանոնակարգ օրենքին է հղում անում և պահանջում անջատել ընդդիմադիրների միկրոֆոնները, պատճառաբանելով, թե թեմային չվերաբերող հարց են արծարծում, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

«Մինչդեռ բյուջեն ներկայացնում է Ֆինանսների փոխնախարարը, այն դեպքում, երբ կանոնակարգ օրենքն ասում է, որ պետք է կա՛մ վարչապետը ներկայացնի, կա՛մ էլ նրա լիազոր ներկայացուցիչ բարձր պաշտոնյան, այսինքն՝ ֆինանսների նախարարը:

Կետ չկա, որ մենք պետք է լսենք Պավել Սաֆարյանին, ինչո՞ւ չի զեկուցում վարչապետը կամ ֆինանսների նախարարը»,-Փաշինյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Ըստ Գալուստ Սահակյանի` հենց կանոնակարգ օրենքն էլ թույլ է տալիս, որ պաշտոնյա ներկայացնի: Պավել Սաֆարյանն էլ ղեկավար մարմնի անդամ է:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հավելեց` վարչապետ Հովիկ Աբրահամյանն այստեղ է և ելույթ կունենա, իսկ նախարարը տեխնիկական պատճառով բացակայում է, քանի որ մասնակցում է ԵՏՄ ֆինանսների նախարարների հանդիպմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ