20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արթուր Աբրահամը երկու տարուց կթողնի սպորտը

Ուրախ եմ, որ մենամարտից անմիջապես հետո եկել եմ Հայաստան, այստեղ հանգիստս անցկացնելու: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, նրա վերջին մենամարտը նոյեբերի 22-ին էր`Հանովերում Աբրահամը մրցում էր 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի հետ: Այդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մրցակցի՝ Մարտին Մարեյի մասին` ասաց,

«Ուժեղ մրցակից էր, մենք նրան հաղթեցինք, որովհետև մենք էլ թույլ չէինք: Լավ մարզիկ էր, կարևորը մենք հաղթեցինք, և իմ մարզիչը գոհ էր: Սպասում էի, որ այդ մենամարտը իմ համար շատ ծանր էր լինելու: Նա շատ մեծ փորձ ունի ու շատ ուժեղ բռնցքամարտիկների է հաղթել»:

Դեռ հայտնի չէ` երբ է հաջորդ մենամարտը, իսկ մարզիկի անունը հայտնի է: Արթուր Աբրահամը դժվարացավ նրա անունը ասել, պատճառաբանելով, որ մեքսիկական անուն ունի` արտաբերելը շատ դժվար է:

«Կարծում եմ մարտին կլինի իմ հաջորդ մենամարտը, 25 մենամարտ է ունեցել և բոլորին հաղթել է: Դեռ չեմ տրամադրվել առաջիկա մարտին: Եթե սկսեմ մտածել, գիշերները չեմ կարողանա քնել, նման դեպքերում միշտ մտքերով բոքսի աշխարհի հետ եմ լինում, հանգիստ չեմ կարողանում քնել: Հիմա ես եկել եմ հանգստանալու»:

Բռցքամարտիկը տեղեկացրեց, որ երկու տարուց կթողնի սպորտը: «Երկու տարի դեռ կբռնցքամարտեմ, որից հետո վերջապես իմ անձնական կյանքով կապրեմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ