19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը բացում է գաղտնիքը`ազգովի կխնդրեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` ինքը դառնալու է ՀՀ վարչապետ:

Բայց մինչ այդ Սարգսյանն ասել էր, թե սահմանադրական հանրաքվեից հետո իրենք ակտիվորեն պետք է պատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը պնդել է, որ պետք է ամեն կերպ ԱԺ-ում մեծամասնություն ստանան: Իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ըստ ՀՀԿ առաջնորդի ծրագրի՝ ինքը կհայտարարի հանգստի մեկնելու մասին:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում ՀՀԿ-ականները կնախաձեռնեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը, որպեսզի նա ակտիվ քաղաքականությունից չհեռանա եւ ստանձնի վարչապետի պաշտոնը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանն իր ապագա ծրագրերը ներկայացնելիս չի ասել, թե ում է վստահելու ապագա ԱԺ նախագահի պաշտոնը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ