19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբեւէ չի եղել նման իրավիճակ

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ,  Հայաստանում  նախագահական ընտրությունների շեմին ստեղծված քաղաքական իրավիճակը տարբերվում է անցած բոլոր ընտրությունների շրջանում   եղած քաղաքական իրավիճակից.”Քաղաքական կոլափս է”,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց  Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական ուժերը, որոնք չեն մասնակցում ընտրություններին եւ նախապես հայտարարել են, որ անիմաստ են համարում մասնակցությունը, իրական ընտրություն չի լինելու, որ առաջադրված թեկնածուները լեգիտիմացնում են ապօրինի ընտրությունները, ինչ-որ կերպ ազդում են հասարակական  կարծիքի վրա:

‘’Այդ հայտարարությունները հետագա քարոզարշավի համար ֆոն են ստեղծում, այսինքն, անվստահության մթնոլորտ կա, որում արդեն առաջադրված թեկնածուները պետք է իրենց դրսեւորեն: Թե ինչպես այս հանգամանքը կանդրադառնա նրանց քարոզարշավի վրա, դժվար է ասել, որովհետեւ սա աննախադեպ իրավիճակ է: Երբեւէ չի եղել նման իրավիճակ’’,-կարծիք հայտնեց քաղաքագետը` նկատելով, որ եթե բոլոր քաղաքական ուժերը մասնակցեին ընտրություններին, բոլորը միաբերան կպնդեին, որ եթե ընտրությունները չկեղծվեն, իրենց թեկնածուն կհաղթի, հետո կհնչեին հայտարարություններ` կեղծված ընտրությունների մասին եւ ի վերջո, կհայտարարվեր, որ հերթական անգամ ռեժիմը կեղծեց:

Մանվել Սարգսյանը նկատեց, որ տարիներ  շարունակ արմատացած  այս մոտեցումն այժմ բացակայում է, քանի որ չմասնակցողները նախապես ստվեր են գցում առաջադրվածների վրա: ‘’Ստեղծվում է մի բաց, թե ինչպես պետք է իրենց պահեն առաջադրված թեկնածուները: Հասարակությունը, դատելով սոցցանցերում ծավալվող քննարկումներից, ինքն էլ չգիտի ինչպես վարվել` մասնակցել ընտրություններին, թե բոյկոտել, քվեաթերթիկները փչացնել, թե քվեարկել… ’’:

Քաղաքագետի համոզմամբ, նախընտրական Հայաստանում որակական փոփոխություն չէր լինի, եթե ասենք, առաջադրված թեկնածուների ցանկում լիներ Գագիկ Ծառուկյանի  անունը: ‘’Կլիներ այն հին ալգորիթմի մեջ մի  հերթական ընտրություն, այն, ինչ եղել է տարիներ շարունակ, ուղղակի կլիներ սովորական վիճակ հասարակության համար, ասենք մոտավորապես այնպիսին, ինչ եղել է 2012թ մայիսյան ընտրությունների ժամանակ: Այժմ  իրավիճակն անսովոր է` եւ առաջադրվածները չգիտեն քարոզարշավն ինչպես տանել եւ հասարակությունը չգիտի` ճիշտն ու սխալը որն է’’:

Քաղաքագետը նկատում է, որ առաջադրված թեկնածուների շրջանում էլ իրարամերժ մոտեցումներ են առկա` նրանցից ոմանք առաջարկում են ընդհանրապես հրաժարվել մասնակցությունից, մյուսները` ոչ:

Մանվել Սարգսյանը ֆունդամենտալ փոփոխություն համարեց նաեւ այն, որ անձերը առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ստվերվում են մոտեցումների իրավացի լինել-չլինելով:Նրա համոզմամբ, եթե  ընտրություններն անցնեն իշխանության պլանավորած ձեւով, ընտրություններից հետո այսօրվա վիճակն իմաստավորելու խնդիր է առաջանալու:

”Ընտրատական մեխանիզմ գոյություն չունի, իսկ  երբ ընտրական մեխանիզմ գոյություն չունի, գործում են պլանավորված, ադմինիստրատիվ մեթոդներ` ոնց որոշում են, այդպես էլ անում են”,-նշեց քաղաքագետը` հիշեցնելով ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը` ընտրությունների նկատմամբ հետաքրքրության եւ վստահության բացակայութնյան մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ