29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լինդսի Լոհանն էսկորտ ծառայություններ է մատուցում միլիարդատերերին

image_14793

Հոլիվուդյասն սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը, ում դեմ հարուցված դատական գործերն արդեն հաշիվ չունեն, գտել է ելքը իր նյութական վիճակը բարելավելու համար: Հնարամիտ դերասանուհին որոշել է էսկորտ-ծառայություններ մատուցել միլիարդատերերին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նրանով սկսեցին հետաքրքրվել հարկային ծառայության աշխատակիցները, ովքեր պահանջում էին Լինդսիից մարել 200 հազար դոլարը գերազանցող պարտքը: Դրանից հետո “Chateau Marmon” հյուրանոցը գրավոր ձեւով խնդրել էր միսս Լոհանին մարել 50 հազար դոլարի հասնող պարտքը: Այնուհետեւ դերասանուհին որոշեց խնայել նաեւ իր փաստաբանի հաշվին: Նա չվճարեց 300 հազար դոլարը, որը վաստակել էր փաստաբանը Լինդսիին ազատելով կալանքից:

Մեծ պարտքերի պատճառով դերասանուհին նախ Չառլի Շինից է ընդունել 100 հազար դոլարանոց չեկ` ֆիլմում նկարահանվելու համար, իսկ հետո ավելի լավ գաղափար է ծագել նրա մտքում. Լինդսին, օգտվելով իր հայտնի լինելու փաստից, սկսել է ուղեկցել օլիգարխներին բարձրաշխարհիկ միջոցառումներում: Հարուստ տղամարդիկ վճարում են ամեն ինչ` սնունդը, ճանապարհածախսը, հյուրանոցային հաշիվները` իմ դստեր պրոֆեսիոնալ ուղեկցության դիմաց: Իսկ նրա կավատը Դինան է (Լինդսիի մայրը): Դա զզվելի է”,-հայտարարել է Լոհանի հայրը:

Նա նշել է, որ օրինակ Հաջի Աբդուլ Ազիմ արքայազնը միայն 100 հազար դոլար է տվել Լոհանին` նա հետ Նոր տարին Լոնդոնում դիմավորելու համար, իսկ իսպանո-ամերիկյան նկարիչ Դոմինգո Զապատան Լինդսիին ավելի երկար ժամկետով է “վարձել”:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ