29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել

image_14783

ՀՀ պաշտպանության նախարարությունից Henaran.am-ին հայտնում են, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել: ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.

”Պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 18.01.2013թ., ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 13.01.2013թ-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը /ծնված 1994թ., 2012-2 զորակոչ/:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտյոմ Գագիկի Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին”:

Պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան պատճառների վերաբերայլ առայժմ որեւէ տեղեկություն չի հաղորդում: Ինչպես Henaran.am-ին փոխանցեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այդ մասին առաջիկա ժամերի ընթացքում առանձին հաղորդագրություն կտարածվի:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին եւս հոսպիտալում  ժամկետային զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 17-ին, ժամը 05:30-ին միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Ընդգծեցնք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դժգոհություն հայտնեց ռազմաբժշկական ծառայության որակից, տեղեկացրեց, որ հունվարի 17-ին այս խնդիրների հետ կապված սելեկտորային խորհրդակցություն է հրավիրել եւ պաշտոնանկ  արել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ