25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թեժ» գիշերից հետո առաջնորդները քնելու գնացին /վիդեո/

«Թեժ» գիշերից հետո Ազատության հրապարակում առավոտը խաղաղ է: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներից այստեղ է միայն Գևորգ Սաֆարյանը և մի քանի հոգի: Առաջնորդները չկան, թերևս անքուն գիշերից հետո հանգստանալու կարիք կա` պատրաստվելու :

«Ամբողջ գիշեր մենք բողոքի երթեր ենք իրականացրել Երևանի փողոցներով: Երկու -երեք անգամ մոտեցանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին, բայց այդպես էլ այնտեղից որևէ պատասխան չստացանք: Հետո շատ ավելի ուշ եկել ենք Ազատության հրապարակ և շարունակել մեր ակցիան»,-ասաց Գևորգը:

Գևորգը տեղեկացրեց, որ առաջնորդենրը պատրաստվում են այսօր 16:00-ին տեղի ունենալիք վճռորոշ հանրահավաքին: Հիշեցնենք, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը:

12322761_800228700102506_4571736895143327854_o 12322443_800228570102519_5696557785823960178_o 12139950_800228870102489_4385049366472744318_o

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ