20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամուսինը վաճառել է կնոջը

Մայրաքաղաքի բնակիչ, 3-ամյա Արտավազդ Մուրադյանը մեղադրվում է իր կնոջը սեռական շահագործման ենթարկելու, մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու մեջ: Այս գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայումս ընթանում է դատավարությունը:

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Ա. Մուրադյանն իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Միլենային (անունը փոխված է), սեռական շահագործման ենթարկելու նպատակով պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ, և իր այս նպատակին հասնելու համար պարբերաբար, կնոջ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել:

Բացի այդ, իրենց անչափահաս դստեր՝ Աննայի, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու` երեխային վնասելու և կյանքից զրկելու, ինչպես նաև կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով Ա.Մուրադյանը տարբեր օրերի Միլենային, վերջինիս կամքին հակառակ, մանկահասակ դստեր հետ միասին, տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիևյան փողոց:

Ըստ մեղադրական եզրակացության, Արտավազդ Մուրադյանն այստեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը, մնալով տաքսու մեջ, վերահսկել է նրա պոռնկությամբ շահագործումը, ապա ստացել և ինքնուրույն տնօրինել մարմնավաճառությամբ վաստակած գումարները։ Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (“Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը”) 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Նյութը` “Փաստինֆո”-ի

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ