16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ՀՕՊ համակարգը կապահովի Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների անվտանգությունը. Սեյրան Օհանյան

Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կապահովի Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը:  Այսօր անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման առնչությամբ Ադրբեջանի սպառնալիքներին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունից, պաշտպանության նախարարը նշեց, որ թեեւ այդ վտանգը պահպանվում է` հաշվի առնելով սպառազինությունների մրցավազքը, Ադրբեջանի ղեկավարության կողմից որդեգրված ռազմական հռետորաբանության եւ հայատյացության քաղաքականությունը , ինչպես նաեւ վստահության մթնոլորտի բացակայությունը, սակայն այդ հավանականությունը շատ փոքր է:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը Սեյրան Օհանյանը նշեց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչն էլ, նրա խոսքով, հիմք ստեղծեց, որպեսզի 2003 թ –ից երկու երկրների միջեւ գործող միջկառավարական համաձայնագիրը պետական մակարդակի բարձրացնելու աշխատանքներ իրականացվեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ