29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանության հայտարարությունը

1448970339,5796
Դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 96 ահազանգ. 7-ը՝ «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 87-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:
Թեև հայտարարություններում կան ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ոստիկանությունն ուսումնասիրել է բոլոր հաղորդումները և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նյութեր նախապատրաստելու և դրանց հետագա ընթացքը լուծելու համար:
Հանրաքվեի ընթացքին հետևող անձանց ու կազմակերպություններին կրկին հորդորում ենք ճշտել փաստերն ու տեղեկությունները, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել ոստիկանություն կամ ոստիկանության «Թեժ գծին», ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել իրավախախումներին:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (www.aravot.am կայքում հրապարակված «Անձնագրային վարչությունները դարձել են փաթեթներով 9-րդ ձև տվող գրասենյակներ» հոդվածի կապակցությամբ)
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (www.aravot.am կայքում հրապարակված «Անձնագրային վարչությունները դարձել են փաթեթներով 9-րդ ձև տվող գրասենյակներ» հոդվածի կապակցությամբ)
Համացանցում տարածվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, համաձայն որի՝ համատարած 9-րդ ձև (անձնագրի փոխարեն ժամանակավոր փաստաթուղթ) է բաժանվել: Ըստ հայտարարություն՝ տարածողի «անձնագրային վարչությունները» դարձել են փաթեթներով 9-րդ ձև տվող գրասենյակներ:
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական տրամադրվում է այն դեպքում, երբ անձը կորցրել է անձնագիրը և դրա մասին գրավոր դիմում է ներկայացնում անձնագրային ծառայություն կամ դիմում է նույնականացման քարտ ստանալու համար: Երկու դեպքում էլ ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա վավերականության ժամկետով:
Նույնիսկ քվեարկությանը մասնակցելու նպատակով անձնագրային ծառայություններ դիմել են քաղաքացիներ, տեղեկացնելով, որ անձնագրերը կամ գտվում են այլ մարզերում, կամ դրանք հանձնել են այլ պետությունների դեսպանատներ՝ մուտքի վիզա ստանալու համար: Նշված բոլոր դեպքերում մերժվել է ժամանակավոր վկայականներ տրամադրելը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման հիմքեր նախատեսված չեն:
Բացի այդ, հարկ ենք համարում իրազեկել, որ ժամանակավոր վկայականներում առկա են անձին նույնականացնելու հիմնական գործոններից մեկը՝ լուսանկարը:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին անձնագրային և վիզաների վարչություն է դիմել մի քաղաքացի, ժամանակավոր վկայական ստանալու համար՝ ներկայացնելով լուսանկար, որն ունեցել է մոտ 15 տարվա վաղեմության ժամկետ: Հաշվի առնելով, որ հնարավոր չի եղել ապահովել լուսանկարում պատկերված անձի և դիմումատուի նույնականացումը, ժամանակավոր վկայական չի տրամադրվել:
2015 թ. դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև 62 անձնագրային ծառայությունների կողմից քաղաքացիների տրամադրվել են ընդամենը 129 անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական:
Թիվ 4/16 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, թիվ 4/16 ընտրատեղամասի նախագահը դիմել է տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին և խնդրել միջոցներ ձեռնարկել, քանի որ ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Բաղդասարյանը և ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սարուխանյանը ընտրատեղամասում վիճաբանում են: Նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Կատարվում է քննություն:
Թիվ 09/17 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության շտաբից Կենտրոնականի բաժնում տեղեկանք է ստացվել, որ «NEWSLine.am»-ի տեղեկություններով` թիվ 09/17 ընտրատեղամասում կորել է հանձնաժողովի ՀՅԴ անդամ Սոնա Փարսադանյանի անձնական կնիքը:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Մանուկյանի հավաստմամբ` առավոտյան բոլոր կնիքները տեղում են եղել, սակայն այս պահին կնիքը չկա:
Կանգնեցվել է ընտրողների շարժը, սկսել են փնտրել կնիքը:
Կես ժամ անց կնիքը հայտնաբերվել է աղբամանի մեջ:
Կատարվում է քննություն:
Թիվ 10/09 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության շտաբից Կենտրոնականի բաժին տեղեկանք է ուղարկվել, որ թիվ 10/09 տեղամասից ահազանգ է ստացվել, թե ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներին տարել-բերել է տեղամաս` քվեարկելու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել:
Կատարվում է քննություն:
Թիվ 7/33 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.29-ին, «News.am» կայքէջում հոդված է զետեղվել, որ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, թե թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար են բաժանել:
Մեկնել է արագ արձագանքման օպերատիվ խումբը:
Կատարվում է քննություն:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ