16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քվեարկությունն ավարտված է. մեկնարկել է քվեների հաշվարկը

Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտված է:

20.00-ի դրությամբ փակվել են բոլոր 1997 տեղամասերը, որտեղ ժամը 17.00-ի տվյալներով քվերակել է ընդհանուր ընտրազանգվածի 39.17 %-ը:

Բոլոր ընտրատեղամասերում այժմ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը:

Նշենք, որ ի տարբերություն նախագահական և խորհրդարանական ընտրությունների՝ համապատեկան նշանակության այս հանրաքվեն՝ Սահվանադարական փոփոխությունների, ինչպեսև էր՝ անցավ առավել քան հանգիստ ու խաղաղ պայմաններում: Արտառոց ու լարված դեպքեր գրեթե չգրանցվեցին:

Հավելենք նաև, որ չնայած հանրահավաքին բոյոկտ հայտարարելու ընդդիմության հորդորներին ու կոչերին՝ հանրաքվեն արդեն իսկ կարելի է կայացած համարել, քանի որ քաղաքացիական իր պարտքն է կատարել ընդհանուր ընտրազանգվածի մոտ 40 տոկոսը (17.00-ի դրությամբ):

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահամանդրական փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին փաստատթուղթ էր ստորագրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ