20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սուտինյորության համար՝ 17-ամյա Գայանեից 2-ից 4 հազար դրամ է վերցրել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ քննվում է Ագնեսա Հաթամյանի, Աննա Միրզոյանի, Ալեքսան Բաբայանի, Վլադիմիր Պապիկյանի դեմ հարցուված քրեական գործը:

 

Նախկինում չդատված Ագնեսա Հաթամյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2012թ. ապրիլի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում 17 ամյա երեխա՝ Գայանեյին (երեխայի անունը փոխված է) ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ վերջինիս խորհուրդներ է տվել, իր հետ տարել Վանաձոր քաղաքի տարբեր շոգեբաղնիքներ, ծանոթացրել իրեն ծանոթ տղամարդկանց հետ, ինչի արդյունքում Գայանեն շահադիտական նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ և վաստակել գումար։

 

Նախկինում չդատված Աննա Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2011թ. հոկտեմբերից մինչև 2012թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում 17 ամյա երեխա՝ Գայանեյին ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ վերջինիս խորհուրդներ է տվել, իր հետ տարել Վանաձոր քաղաքի տարբեր շոգեբաղնիքներ, ծանոթացրել իրեն ծանոթ տղամարդկանց հետ, ինչի արդյունքում Գայանեն շահադիտական նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ և վաստակել գումար։

 

Նախկինում չդատված Ալեքսան Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, իր անձնական օգտագործման «Վազ 21012» մակնիշի 20-602 պետհամարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի շոգեբաղնիքներ տանելով, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավել է անչափահաս Գայանեյին՝ իր մատուցած ծառայությունների համար յուրաքանչյուր անգամ վերցնելով 2000-ից 4000 դրամ։

 

Նախկինում չդատված Վլադիմիր Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հոկտեմբերից մինչև 2012թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, իր անձնական օգտագործման «Մերսեդես բենց» մակնիշի 30-360 պետհամարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի շոգեբաղնիքներ տանելով, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավել է անչափահաս Գայանեյին՝ իր մատուցած ծառայությունների համար յուրաքանչյուր անգամ վերցնելով 2000-ից 4000 դրամ։

 

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:

Նյութը` iravaban.net-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ