20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախարարը խոսեց ընտրություններին զինծառայողների մասնակցության մասին

Զինծառայողները նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ ՀՀ Սահմանադրությամբ ունեն բոլոր ընտրություններին մասնակցելու իրավունք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով նախագահական ընտրություններին զինծառայողների մասնակցության հարցին եւ լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ճիշտ չէր լինի արդյոք, որ զինծառայողները չմասնակցեին ընտրություններին, խախտումների մասին խոսակցությունների տեղիք չտալու համար:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հակառակ պարագայում ՀՀ ԶՈւ մարդու իրավունքների խախտման մասին կարող ենք խոսել:

”Մենք խստորեն հետեւելու ենք, որպեսզի ընտրությունները անցնեն գործող օրենքներին համաձայն` առանց որեւէ խախտման”,-նշեց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ