18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանն արգելել է օգտագործել ”բոլոր բանակներում էլ կան արտակարգ դեպքեր՛՛ արտահայտությունը

Անցած 2012 թվականինին ՀՀ զինված ուժերում նվազել է հանցագործությունների թիվը, ինչպես նաեւ անպատժելիության մթնոլորտի մասին ըմբռնումը: Այս մասին այսօր ասուլիսին ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները, նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով, այս ուղղությամբ գործադրված ջանքերը ցանկալի արդյունք են ապահովել հատկապես վաշտ օղակում, ինչը Սեյրան Օհանյանը չափազանց կարեւոր համարեց:

Անցած տարի իրականացված ռազմավարական նախաձեռնություններն, ըստ նախարարի, անհրաժեշտ հիմք են ստեղծել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հետագա զարգացման համար: Բարեփոխումների առաջին պտուղները, նրա խոսքով, զգացնել են տվել ԶՈւ պաշտպանության ոլորտում:

Սեյրան Օհանյանի խոսքով, լուրջ ուշադրություն է դարձվել ղեկավար օղակների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, բարձրացել է զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակը:

Շարունակվել են աշխատանքները ԶՈՒ զարգացման պլանի եւ սպառազինությունների ավելացման ուղղությամբ, արդյունքում մեծացվել են ԶՈՒ կարողությունները: Շարունակվել է ՀՀ ԶՈւ գործուն դերակատարությունը ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերում, խորացրել համագործակցությունը ԵԱՀԿ հետ, համագործակցության եզրեր են ստեղծվել Եւրամիության հետ:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ հայկական արտադրության  ճշգրիտ զինատեսակներին, որոնք, նրա խոսքով, հնարավորություն ունեն խոցել հակառակորդի առավել կարեւոր ռազմական օբեյկտները` առանց վնասելու բնակելի տարածքները:

Չնայած սահմանային միջադեպերին եւ հակառակորդի արկածախնդրությանը, ՊՆ խոսքով,  առաջանային գծում նվազագույն կորուստներով վնասազերծել են դիվերսիոն հարձակումները՝ անհամաչափ կորուստներ պատճառելով հակառակորդին:

‘’Մենք անհաշտ պայքար ենք մղում եւ զրոյական հանդուրժողականություն ենք ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ում պատճառով հանրության աչքում բանակի հեղինակությունն ընկնում է’’,-շեշտեց Սեյրան Օհանյանը:

Նախարարը ընդգծեց, որ այս տարի եւս հայ զինվորն իր մարտական խնդիրը կատարելու համար որեւէ բանի պակաս չի ունենալու: ‘’Արդյունավետ կառավարման, օրենսդրական բարեփոխումների եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ մեր ամենօրյա աշխատանքը նպաստելու է ԶՈւ ծառայողների իրավունքների պաշտպանությանը’’,-հավելեց նա:

Ռազմական ուսումնական հաստատություններում այս տարվանից կներդրվի ՄԻ դասընթացը:

Կոռուպցիայի դեմ պայքարը նախարարի խոսքով,  մյուս կարեւոր առաջնահերթությունն է, այստեղ եւս նրա խոսքով, համակարգային մոտեցումներ են ապահովվում.’’Գրեթե վերացվել է զորակոչի ընթացքում կաշառքի միջոցով ՛՛փափուկ’’ վայրերում ծառայություն իրականացնելու արատավոր պրակտիկան’’,-նկատեց Սեյրան Օհանյանը: Նա հավելեց, որ նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ենք աշխատելու է ոչ միայն պատժելու, այլեւ կանխարգելիչ եւ բացատրական աշխատանքի միջոցով:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ արգելել է զինված ուժերում օգտագործել դեռեւս ԽՍՀՄ-ից տարածված տեսակետը, թե բոլոր բանակներում էլ կան արտակարգ պատահարներ եւ որ բանակը հասարակության հայելին է:

‘’Այս տարի նախատեսում ենք անցկացնել ինքնագնահատում’’,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:  Նա եւս մեկ անգամ ասաց, որ այս ջանքերն արդյունավետ կլինեն ԶԼՄ-ների օժանդակությամբ, ԶԼՄ-ների ահազանգերին արձագանքելը բանակի զարգացման եւ հզորացման գործում մեծ դեր ունի. ՛՛Եթե չկա երկրորդ կարծիք, լավագույնն ընտրելը չի կարելի:

‘’Լինել արդար քո եւ քո շրջապատի նկատմամբ` բանակի եւ հասարկության հետ, լինել նպատասկասլաց եւ միշտ դեպի առաջ նայել’’,-եզրափակեց Սեյրան Օհանյանը` մատնանշելով այն առաջնահերթությունները, որոնք լինելու են ՀՀ ԶՈւ ուշադրության կենտրոնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ