23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գազը կթանկանա գարնանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթի աղբյուրներով, ապրիլի 1-ից “Գազպրոմ”-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն:

Ըստ թերթի տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո: Շրջանառվող լուրերի համաձայն՝ գազի սակագնի բարձրացման հետեւանքները ժամանակավորապես զսպվելու են “Հայռուսգազարդ”-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում 340-ով: Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա նաեւ սպառողների համար:

ՀՀ էներգետիկայի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել, որ գազի գնի շուրջ որեւէ հստակեցում չկա, եւ բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն ամեն գնով խուսափում է լրագրողներից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ