20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հայհոյեց նախագահին, գեներալին, Ծառուկյանին … »

«Մի հատ բոմժի կգնայի՞նք հրապարակում ծեծելու: Եթե ուզեինք ծեծել՝ ուրիշ տեղ չկա՞ր, կամ տեսել ե՞ք դրան,  ընդհանրապես, իրան հարգող մարդը ո՞նց կարող էր դրա վրա ձեռք բարձրացնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը` անդրադառնալով, երեկ՝ դեկտեմբերի 5-ին  Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին:

Ալեքսանյանը պնդում է, որ իրեն ծեծված հայտարարող  ազատամարտիկ Յուրի Աթոյանը մարտական ուղի չունի և առհասարակ ազատամարտիկ չէ. « Էտ բոմժը՝ կապ չունի Արցախի կամ սահմանամերձ գոտիների  ազատագրման հետ: Նա Սեֆիլյանենց հետ ծանոթացել է,երբ Վոլոդյա Ավետիսյանի համար ցույցեր էին կազմակերպվում: Ծանոթանալով Ժիրայրենց հետ՝ ազատամարտիկ է ներկայացել: Էտ տղերքը հո չէի՞ն հարցնելու` որտե՞ղ ես կռվել: Սխալը հենց էտ տեղից է գալիս, պետք է ստուգեին, որովհետև կարող է մեկն էլ գալիս է ասում՝ ես Չապաևն եմ, պետք է հավատա՞ն»,-ասաց Ալեքսանյանը:

Ալեքսանյանը պատմեց` ԵԿՄ  Շիրակի բաժանմունքի ազատամարտիկները Ազատության հրապարակ էին եկել, որ «պատռեին Աթոյանի դեմքը»: Իրենց տեսակետը արտահայտելուց հետո էլ   լրատվական կայքերից մեկին հարցազրույց էին տալու:

«Այն էլ էտ 100 գրամանոց լամուկը,  սկսեց անկապ խոսել ու վիրավորել նախագահին, Ծառուկյանին ու զորավար Մանվել Գրիգորյանին: Ո՞նց կարելի  է նման մեկին թույլ տալ բերանը էտպես բացել: Ծառուկյանը Գագիկը այդքան բարեգործություն է արել, ո՞նց կարելի է նրան հայհոյել: Օղու հոտը մի քանի մետրից փչում էր: Մենք ո՞նց կարող էինք էտ հարբած ու երերացող մարդուն ծեծել: Մենք հո երեխա չե՞նք, այդքան մարդու մեջ էտ տականքին խփեինք: Գյումրիում նա արհամարված մեկն է: Ինքը հենց մեզ տեսավ գոռաց, որ երել ենք իրեն ծեծենք»:

Ավելի  վաղ հայտնել էինք, որ Ազատության հրապարակում դեկտեմբերի 5-ին  միջադեպ է տեղի ունեցել: Անհայտ անձինք հարձակվել են հրապարակում շուրջօրյա հավաքի մասնակից, գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանի վրա, հարվածել և վիրավորել են նրան: Հարձակման ենթարկված Յուրա Աթոյանը հայտարարել է, որ երիտասարդները ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի աջակիցներն են: Ավելի ուշ Յուրա Աթոյանին որպես տուժողի ոստիկանության բաժին են տարել` ցուցմունք վերցնելու:

images

Լուսանկարում՝`Յուրի Աթոյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ