18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պատիժ է սահմանվում քվեաթերթիկը ուտելու կամ պատռելու համար

«Քվեաթերթիկը ուտելը, պատռելը կամ ոտքի տակ տրորելը կարող է դիտվել որպես վարչական իրավախախտում, այն քրեական հանցանք չի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նորիկյանը փաստեց` քրեական հանցանք կարող է դիտվել միայն, երբ գողանում կամ հափշտակում են քվեաթերթիկը:

«Այս դեպքում կիրառվում են քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշները, այս մասով արդեն պետք է կոնկրետ դեպքը հաշվի առնել»,-ընգծեց փաստաբանը:

Նկատենք, մեր ընտրական պրակտիկայում նման փորձ կա` ընտրողը կերել էր քվեաթերթիկը: Թե ինչ «նոնսենսներ» կարձանագրվեն այս անգամ, ցույց կտա ժամանակը: Առայժմ միակ «յուրօրինակ» մոտեցումն այս առումով ցուցաբերել է  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` հայտարարել է, որ կպատռի քվեաթերթիկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ