17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական մշակույթի օրեր Ֆլորենցիայում

Հոկտեմբերի 17-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց առաջին անգամ Ֆլորենցիա քաղաքում կազմակերպված Հայկական մշակույթի օրերի բացմանը: Բացմանը ներկա էին նաև Տոսկանայի մարզպետարանի եւ Ֆլորենցիայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայկական մշակույթի փառատոնը «Ռոմուալդո Դել Բիակո» իտալական հիմնադրամի, Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, «Դելտա Կոլչր» հայկական կազմակերպության համատեղ ծրագիր է, որն իրագործվել է Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան հայկական ժամանակակից արվեստի ցուցահանդես, հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես, ժողովրդական երաժշտության համերգ, կլոր-սեղան եւ թատերական ներկայացում: Միջոցառումներին ներկայացված էին Հայաստանում ու արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետներ, ինչպես նաեւ Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի ուսանողներ:

Փառատոնի միջոցառումներն անցկացվեցին Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի մշակույթի նախարարության, Տոսկանա մարզի եւ Ֆլորենցիայի քաղաքապետարանի հովանու ներքո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ