20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նեխած ու հակահիգիենիկ …

Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի քանի արտահայտություն, որոնք, իր կարծիքով, հիմարագույն ու հակահիգենիկ են:

”ՀԻՄԱՐԱԳՈՒՅՆ, ՆԵԽԱԾ ՈՒ ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. “ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՎԵՐ ՀԱՆԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՕՏԱՐՆԵՐԻ ԱՌԱՋ”
(Հա, օտարներն էլ բան ու գործ թողած սրտատրոփ սպասում են, թե սրանք ե՞րբ են իրենց մշակույթը վեր հանելու… Իրենց առաջ… Պատկերացնում եմ կանգառում կանգնած երկու ֆրանսիացու։ Առաջինը հարցնում է՝ “Ավտոբուսի՞ն եք սպասում, մսյե”։ “Ոչ,մսյե,- պատասխանում է երկրորդը,- սպասում եմ, թե ե՞րբ են հայերը իրենց մշակույթը վեր հանելու մեր առաջ”) 

2. “ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՀՊԱՐՏԱՆԱՆ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ”
-Բայց ինչի՞։ Էդ “սերունդները” դեբի՞լ են, ինչ են, որ էշ-էշ հպարտանան։ Իրենք անձամբ Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ, որ մի հատ էլ հպարտանանան։ Գուցե մայրական արգանդում պայքարել են, որ հա՞յ ծնվեն… որ հանկարծ ինգուշ չծնվե՞ն… Հարց. եթե ոչինչ չեն արել՝ ի՞նչու հպարտ հպարտանան… Ախր իրենք “միամիտ տեղն” են հայ ծնվել… Կամ, ասենք, մեկը ծնվել է Բանգլադեշում։ Հիմա ի՞նչ, ինքը պիտի հպարտ լինի՞ Բանգլադեշում ծնված լինելու համար… 

3. “ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ”։
-Շատ անհասկանալի է, թե ԻՆՉԻ՞Ն եւ Ո՞ՒՄ լինի ընդդիմադիր… Էդ ի՞նչ обезоловка ա… Թե՞ ընդհանուր, ամեն ինչի՛ն պիտի լինի ընդդիմադիր… Ուրեմն, եթե մի տավար ասի՝ “Արվեստագետը պիտի լինի ընդդիմադիր”, արվեստագետը պիտի պատասխանի՝ “Չէ, իշուկ, արվեստագետը պիտի ՉԼԻՆԻ ընդդիմադիր”…

4. “ԳՐՈՂԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԶԱՐԿԵՐԱԿՆ Է”։
-Վայ քո, արա՜աա՜ա… Վաա՜յ… Ես սրա մասին չեմ խոսում… Ես լռում եմ։

5. “ԳՐՈՂԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ”
-Էս ասելուց հետո՝ մի հատ բացատրեք, թե էդ ժողովուրդը ո՞վ ա, որ գրողը գնա ու լինի նրա հետ… Ու ընդհանրապես՝ մի հատ կողմնորոշվեք, թե Ո՞Ր ժողովրդի… Գուցե պիտի լինի անապահով կամ դժգոհ հատվածի հետ… Թե չէ՝ էսպես չի լինի, ով գնում ա միտինգի, ասում ա՝ “Մենք ժողովուրդն ենք”… Իսկ ով չի գնում, նա ժողովուրդ չի… Նա կոլաբրիցիոնիստ ա…

6. “Ո՞ՒՐ Է ՄԵՐ ՄԻԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ”։
-Պատասխանում եմ՝ տուալետում, գոհ ե՞ք… Սա շատ նման է “Ուր էիր, Աստված” անհասկանալի արտահայտությանը…
-Ուր էիր, Աստված… 
-Նշանդրեքի էի գնացել…

7. “ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ”
-Սա արդեն чересчур ա… Ես չեմ պատկերացնում, թե ոնց են ԿԵՐՏՈՒՄ… Կամ ի՞նչ անի նորմալ մտավորականը, ո՞նց կերտի, եթե հասարակությունը, էսպես թե էնպես՝ իրար լացացնելու է, քյարթու ռաբիզ լսի ու որդնած սերիալներ նայի… Ու ընդհանրապես՝
Зачем же быть душою общества,
Когда души в нем вовсе нет!

(ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ)

ՀԳ Ու ամենաահավորն էն է, որ նման անագորույն ու ախմախ արտահայտությունները վիրուսի պես եկել-մտել են երիտասարդության մեջ։ Քսանամյա լրագրողուհին հանգիստ կարող է ընդհատել վաթսունամյա ստեղծագործողին ու ասել՝ “Ոչ, արվեստագետը պիտի լինի էսպիսին կամ էնպիսին”։ 
Ես կարծում եմ, որ արվեստագետը ՊԻՏԻ արբալետով սատկացնի էդ լակոտին…”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ