29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախա՞զ

image_14658

 ՛՛Երկրի նախագահի հանձնարարականը կատարվել է և կատարվում է՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Կոստանյանը կատարել է նախագահի հանձնարարականը, համաձայն որի` նա պետք է ավարտին հասցներ նախորդ զինդատախազի օրոք անավարտ մնացած գործերը: Կոստանյանը նշեց, որ կան տարբեր գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում, և երբ դրանք ավարտված կլինեն, այդ մասին կհայտնեն: 

Մատաղիսի գործի հետ կապված. ՛՛Որևէ գործ որևէ մեկի կոկորդին կագնած չէ՛՛,-ասաց նա և հավելեց. ՛՛Հանցավոր պատճառների վերացումը ոչ միայն իրավապահ մարմինների գործառույթն է, այլև դատախազության լիազորությունները, մենք իրավական մյուս մարմինների հետ առավելագույնը անում ենք` անպատժելիության մթնոլորտը վերացնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու համար, անկախ նրանից, թե կվերաբերի Մատաղիսի գործին, թե այլ՛՛:

Կոստանյանը չցանկացավ մեկնաբանել մամուլի հրապարակումներն այն մասին, որ ինքը կարող է փոխարինել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ում պաշտոնավարման վեցամյա ժամկետը կլրանա այս տարի` սեպտեմբերին: ՛՛Նման հարցերին անլուրջ եմ վերաբերում՛՛,-ասաց : Իսկ հարցին, թե իր կարծիքով ինքը համապատասխանում է գլխավոր դատախազ լինելու չափանիշներին, Կոստանյանը միայն պատասխանեց. ՛՛Այդ չափանիշները հասարակությունը հնարավորություն է ունեցել գնահատելու՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ