20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գերգերազանց

«Այո և Ոչ»  ռեալիթի շոուն այսօր ավարտվեց: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է շոուի հեղինակ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ. «Ես շոուի ընթացքը կգնահատեի ոչ թե գերազանց, այլ` գերգերազանց: Ամեն բան սպասվածից շատ ավելի լավ անցավ»:

Հարցին` ինչպե՞ս կգնահատեր քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությունը շոուին և ո՞ր ճակատն առավել արդյունավետ քարոզ արեց, Քոչարյանն արձագանքեց. «Իմ կողմից այս մասով գնահատական տալը կոռեկտ չի լինի: Դա անձամբ իրենք պետք է ասեն»:

Նշենք, որ նոյեմբերի 13-ին մեկնարկելու էր «Այո և Ոչ» հեռուստանախագիծը: Այն բացառիկ էր հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում, քանի որ սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական և հասարակական գործիչներ մեկնել էին Հայաստանի մարզեր, եղել փոքր ու մեծ գյուղերում և քաղաքներում:

Կազմվել էր 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել էին Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Նախագիծն ուղիղ եթերում էր ժամը 11:00-23:00: Շոուին ներգավված էին Մարգարիտ Եսայանը, Վարդան Այվազյանը, Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Վաղինակ Շուշանյանը, Ազատ Արշակյանը և այլք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ