17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մահացությունը նվազել է. զինդատախազ

ՀՀ զինված ուժերում նախորդ տարի արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը:

՛՛Մասնավորապես ամփոփումները վկայում են, որ նախորդ տարի արձանագրվել է զինվորական ծառայությանն անցնելու հետ կապված մահվան ելքով 29 հանցագործության դեպք, որից 9-ը հակառակորդի կողմից կատարված՝ 2011-ին գրանցված 34 դեպքերի դիմաց՛՛,-տեղեկացրեց զինդատախազը:

Բռնության հետևանքով մահվան ելքով  հանցագործության դեպքերը նվազել են հիսուն տոկոսով: Զինված ուժերում նախորդ տարի արձանագրված զինվորական հանցագործությունները 2011-ի համեմատ, պաշտոնական տվյալներով՝  նվազել են 21.2 տոկոսով, իսկ 2010-ի համեմատ 30 տոկոսով:  Զինդատախազը նշեց նաև, որ մասնավորապես զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները, որոնք զինվորական հանցագործությունների ընդհանուր թվում  կազմում են ավելի քան երեսուն տոկոս, նվազել են 26.7 տոկոսով, հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագորոծությունները` 24.1-ով:

Կոստանյանը նկատեց, որ նախորդ տարի անզգուշության դեպքերն ավելի քիչ են եղել, թեեւ դրանցից մահվան ելքով դեպքերն աճել են: Մեկ ավտովթար, որի արդյունքում չորս մահ արձանագրվեց, 9 դեպք էլ հակառակորդի կողմից շփման գծում եղավ, որի արդյուքում մահացավ տասներկու անձ:

 Հարցին, թե որոնք են այն պատճառները, որոնք զինված ուժերում հանցագործություն են ծնում, Կոստանյանը պատասխանեց. ՛՛Վիրավորանքների, բռնության, պատիվ-արժանապտվության,նաև զորամասը ինքնակամ լքելու, անդամախեղումների, լսարանը լքելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ