24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պետրոս, ուրիշների փողերը լավ հաշվում ես». Սերժ Սարգսյան /վիդեո/

Պետրոս Ղազարյան- Արդյո՞ք այստեղ չկա նաև օբյեկտիվ պահ, որովհետև, տեսեք, նույն այդ կուսակցությունները, որպեսզի ստեղծեն կառույցներ, մարդիկ անդամագրեն և այլն, ֆինանսական ծախս է, չէ՞: Բայց մեր երկրում բիզնեսը չի ֆինանսավորում, գոնե հրապարակավ, ընդդիմությանը. բիզնեսը միշտ իշխանության կողքին է՝ փողը իշխանության մոտ է: Ընդդիմությունը փող չունի:

Սերժ Սարգսյան– Բայց իշխանությանը փողերը ո՞րտեղից, Պետրոս: Ոնց որ դու էլ էս սկսել ուրիշի փողերը լավ հաշվել՝ առանց տեսնելու:

Պետրոս Ղազարյան– Իշխանությունը ուրիշ չի, Պարոն Նախագահ: Բայց ընդդիմությունը չունի, չեն ֆինանսավորում ընդդիմությանը: Ինչպե՞ս իրենք ստեղծեն այդ կառույցները, որպեսզի մրցեն իշխանության հետ:

Սերժ Սարգսյան– Իսկ այդ իշխանությունը ինչպե՞ս է ստեղծվել. հենց այնպես մեկը բերել, նվե՞ր է տվել, թե՞ մի բիզնեսմեն է նվեր տվել: Դրա համար պետք է աշխատել, պետք է տքնել, պետք է սկզբից կառույցներ ստեղծել ու հետո միավորելով այդ կառույցների հնարավորությունները, կամաց-կամաց մեծացնել և ոչ թե՝ ունենալ փոքր մի կառույց ու միանգամից հայտ ներկայացնել, թե՝ ես վաղը Նախագահ եմ դառնալու, որովհետև մասնակցելու եմ նախագահական ընտրություններին: 2013 թվականը, 2008 թվականը վերցրու, դրանից առաջ էլ, քո կարծիքով, մասնակիցների ո՞ր տոկոսը շանս ուներ հաղթելու նախագահական ընտրություններում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ