25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գուրգեն Մարգարյանի եղբայրն ազատ է արձակվել

Արշակ Վարդանյան

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Արշակ Վարդանյանը  դատարանի դահլիճից ազատ է արձակել Գուրգեն Մարգարյանի եղբայր Վահրամ Մարգարյանին:  Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր 2011թ.  օգոստոսի 2-ին`  Զաքյան փողոցում  գործարար Խաչիկ Գալոյանին սպանելու մեջ:

Ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի ռազմամթերք պահելու մեջ եւ դատապարտել 1 տարի 2 ամիս ազատազրկման: Նախկինում առաջադրված սպանության մեղադրանքում նա ճանաչվել է անմեղ եւ դատարանով արդարացված՝ մեղադրանքն ապացուցված չլինելու պատճառով: Մյուս ամբաստանյալ Բորիս Հակոբյանը դատապարտվել է  11 տարվա ազատազրկման: Նա ի սկաբնե ընդւոնել էր մեղադրանքն ու հայտարարում էր, որ ինքն է նախաձեռնել սպանությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ