19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների հանդեպ բռնությունները

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր անհանգստությունն է հայտնել Բաքվում լրագրողների հանդեպ ուժ կիրառելու կապակցությամբ: Խոսքը հունվարի 12-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ բանակում զինվորների մահվան դեմ բողոքի ցույցի ընթացքում ոստիկաններն ուժ էին կիրառել լրագրողների դեմ: 

Ի թիվս մի քանի լրագրողների, Միյատովիչն իր խոսքում հատուկ շեշտել է Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմինա Հուսեյնովայի անունը, ում ոստիկանները հրել եւ գցել են գետնին:

Միյատովիչը նշել է, որ հունվարի 12-ի ցույցի օրը, երբ ոստիկանները կալանավորել են ավելի քան 50 երիտասարդների եւ իրավապաշտպանների, լրագրողները հատուկ ժիլետներով են եղել, որոնցից կարելի էր հասկանալ, որ նրանք լրատվամիջոցներ են ներկայացնում: Կալանավորվածներից 22-ի դեմ մեղադրանք է ներկայացվել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ