24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սաստիկ բուք ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով խիստ դժվարանցանելի է Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Նախարարությունը խորհուրդ է տալիս առայժմ խուսափել այս ճանապարհահատվածով երթևեկելուց:

Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի,  Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու  նպատակով  վարորդներին  խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ