20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը պաշտպանում է ինչ-որ կուսակցության շենքեր

Հայտնի ռեժիսոր Աշոտ Ադամյանը կարծում է, որ «Նոր Հայաստան«» փրկության ճակատում միասնականության գաղափարը, կարծես թե, հաղթող է: Henaran.am-ի հետ զրույցում Ադամյանը ողջունեց հանրահավաքների անցկացումը և ճակատի կողմից ձեռնարկվող քայլերը:

«Քաղաքական ուժերի միավորման շնորհիվ կմիավորվի ժողովուրդն այս ավազակներից պրծնելու համար: Ես դա ամեն դեպքում ողջունում եմ: Ինչ վերաբերում է իշխանությանը, այո՛, նրանք կկիրառեն ցանկացած տիպի սադրանք այդ շարժումը վարկաբեկելու համար»,- տեսակետ հայտնեց ռեժիսորը: Որպես ակնհայտ սադրանք Ադամյանը հիշեց երեկվա հանրահավաքից առաջ երկու տղաների ձերբակալությունը: Բացի այդ, ըստ ռեժիսորի, սադրանք կարող է դիտվել նաև չափազանց շատ քանակով ոստիկանների տեղայնացումը որոշակի տեղերում:

«Մեր ոստիկանությունը, կարծես թե, կուսակցական չպետք է լինի, պետք է ծառայի ժողովրդին, սակայն չգիտես ինչու պաշտպանում է ինչ-որ կուսակցության շենքեր: Իշխանությունն էլ, ըստ Սահմանադրության, պատկանում է ժողովրդին, ինչն էին հսկում չեմ հասկանում, հակառակը՝ պետք է ժողովրդին հսկեին այդ ավազակ իշխանությունից»,- ասաց Ադամյանը՝ շեշտելով, որ չի ուզում թվարկել շարժման թերությունները, այլ նրան հետաքրքրում է շարժման գլխավոր նպատակը՝ պետություն, ժողովուրդ և արդար երկիր:

31861

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ