28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ես հիշում եմ 88-ը, երբ զորքն էր կանգնած, բայց մարդիկ գալիս էին». Գալուստ Սահակյան

53262

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շահարկում է «փրկություն» բառը, քանի որ, ըստ նրա, այդ բառը ֆանատիզմ է պարունակում: «ԱԺ նախագահը պետք է այնպես անի, որ երկրում կայունություն ապահովվի: Այդ պատճառով ես չեմ ուզում գնահատականներ տալ որևէ կողմին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Լրագրողները պնդեցին, որ Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարել է, թե հեղափոխությունը սկսված է. «Դե հեղափոխությունը սկսված է, իրենք էլ հայտարարում են երկիշխանության մասին, բայց չտեսանք այդ երկրորդ իշխանության իշխաններին»::

Ինչո՞ւ են իշխանությունները խոչընդոտում մարզերից ավտոբուսների Երևան գալուն.   «Ես հիշում եմ 1988-ը, երբ զորքն էր կանգնած, բայց մարդիկ գալիս էին ու իրենց տեսակետը հայտնում: Այնպես որ` պետք չէ նման պատճառներ բերել: Ոչ էլ պետք է այս Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կենաց ու մահու պայքար դարձնել, որովհետև եթե կընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ուրեմն` լավ, եթե չեն ընդունվի, ապա կյանքը դրանով չի վերջանում»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ