19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խաչիկյանը ցուցմունք չի տվել. Չորրորդ ինքնիշխանություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը միայն երեկ է ստացել պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի նյութերը եւ դրանց ծանոթանալու համար ունի ընդամենը 15 օր: Երեկ այս մասին “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի հետ զրույցում ասել է ինքը` Վարոսյանը: Հունվարի 8-ին ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունից հայտնել էին, որ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործում Վազգեն Խաչիկյանի եւ եւս 12 պատասխանատուների վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է, եւ նութերը տրամադրվել են պաշտպանական կողմին` դրանց ծանոթանալու համար: Ժորա Վարոսյանը երեկ թերթին հայտնել է, որ դեռեւս չի էլ հասցրել թերթել քրեական գործի նյութերը, հետեւապես չի կարող դրանց վերաբերյալ որեւէ կարծիք հայտնել:

Խաչիկյանի պաշտպանն ասել է, որ իր պաշտպանյալր իրեն առաջադրված մեղադրանքր չի ընդունել եւ իրեն մեղադրվոդ արարքում մեդավոր չի ճանաչում: Հարցին, թե արդյոք տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ Խաչիկյանը ցուցմունք տվե՞լ է, Վարոսյանր պատասխանել է. “Նա երկու անգամ ցուցմունք է տվել երբ դեռեւս գործով որպես վկա էր անցնում, եւ այժմ, երբ նա մեղադրյալի կարգավիճակ ունի, իմաստ չկա նույն ցուցմունքները կրկնել ու նույն բաները ասել: Նա նախկինում ամեն ինչ ասել է”:

Թերթը նշում է, որ երբ պաշտպանական կողմը ավարտի ծանոթանալ քրեական գործի նյութերին, կարող է հանդես գալ միջնորդություններով, ինչից հետո քրեական գործը կուղարկվի դատախազություն, որտեղ հաստատվելու դեպքում էլ արդեն կուղարկվի դատարան: Մեղադրանքի հաստատման դեպքում Վագգեն Խաչիկյանին սպասում է մինչեւ ութ տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ