19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“The Hill”-ը բացահայտում է հայ-իրանական արտասովոր համագործակցության ֆենոմենը

Ամերիկյան “The Hill” պարբերականում տեղ է գտել Օքսֆորդի համալսարանի գիտությունների թեկնածու Հարութ Հարի Սեմերջյանի հոդվածը` քրիստոնյա Հայաստանի եւ իսլամական Իրանի հաջող համագործակցության եւ դրա պատճառների վերաբերյալ: Նա նշում է, որ մինչ Արեւմուտքը խիստ քաղաքականություն է վարում Իրանի հանդեպ` պատժամիջոցներ կիրառելով, նրա “փոքրիկ հարեւան” Հայաստանը, միանգամայն այլ քաղաքականություն է վարում` զուտ գոյատեւման պատճառով:

Հայաստանի աշխարհագրական դիրքը Սեմերջյանը նկարագրում է` որպես վտանգավոր տարածաշրջան, ուր հանդիպում են արեւմուտքն ու արեւելքը, հարավն ու հյուսիսը, իսլամն ու քրիստոնեությունը: Նա նաեւ ընդգծում է, որ չնայած Հյայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմին, “Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկապես պատերազմի մեջ են”:

“Հյուսիսային Իրանի տարածքը բնակեցված է շուրջ 15 մլն ազերիներով, ինչն անհանգստության առիթ է տալիս, քանի որ ապստամբական շարժումների կազմման վտանգ կա: Այստեղ Իրանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ. ահա թե ինչով է պայմանավորված քրիստոնյա եւ մուսուլման երկրների սերտ համագործակցությունը: Բացի այդ, Հայաստանն Իրանի համար միակ ելքն է արտաքին աշխարհ դուրս գալու համար եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միակ միջոցը: Սակայն պաշտոնական Երեւանը հստակ հասկացրել է, որ այս հարաբերությունները չեն վտանգում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ եղած հարաբերութուններին, որոնց հետ Հայաստանը պահպանում է իր ջերմ հարաբերությունները”,-գրում է Սեմերջյանը:

Հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ հայ-իրանական հարաբերությունները նույն հարթության վրա պահելու, ինչպես նաեւ Հայաստանի հնարավորությունները տարածաշրջանում ընդարձակելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա`հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացել, ինչպես նաեւ պետք  է աջակցի ղարաբաղյան խնդրի խաղաղ  եւ վերջնական լուծում տալու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ